Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հերոինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է

11 Դեկտեմբեր, 2019 19:37
Ոստիկանները հերոինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հերոինի նմանվող զանգվածներ, իսկ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մարիխուանայի նմանվող զանգված։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հերոինի նմանվող զանգվածը բերման ենթարկվածը ձեռք է բերել Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվել է, թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Դեկտեմբերի 8-ին 56-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին