Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի 2020թ․ պետբյուջեն 1-ին անգամ կկազմի ավելի քան 1 տրիլիոն թուրքական լիրա

11 Դեկտեմբեր, 2019 19:03
Թուրքիայի 2020թ․ պետբյուջեն 1-ին անգամ կկազմի ավելի քան 1 տրիլիոն թուրքական լիրա

Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։

Քվեարկությամբ ընդունվելու և հաստատվելու դեպքում 1 տրիլիոն 95․5 մլրդ լիրա (շուրջ 172․3 մլրդ ԱՄՆ դոլար) կազմող բյուջեի նախագիծն ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ին։

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ 2020թ․ Թուրքիայի պետական բյուջեի եկամուտները կազմելու են 956․6 մլրդ լիրա (164․6 մլն դոլար), հարկերից գոյացող եկամուտը՝ 784․6 մլրդ լիրա (135 մլրդ դոլար), իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի 38․9 մլրդ լիրա (6․7 մլրդ դոլար)։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին