Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում ընտրել են 2020 թվականի նախագահին

11 Դեկտեմբեր, 2019 18:59
Շվեյցարիայում ընտրել են 2020 թվականի նախագահին

Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատները տրանսպորտի հարցերով դաշնային դեպարտամենտի (նախարարություն) ղեկավար Սիմոնետա Սոմարուգային պաշտոնապես ընտրել են երկրի նախագահի պաշտոնում 2020 թվականի համար:

Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ 2019-ի հունվարի 1-ից Սոմարուգան զբաղեցնում է դաշնային խորհրդականի և Շվեյցարիայի փոխնախագահի պաշտոնները:

Դաշնային խորհրդի կազմում քաղաքական գործիչն ընդգրկված է 2010 թվականից: Նա արդեն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում 2015-ին:

Փոխնախագահի պաշտոնը հաջորդ տարի կզբաղեցնի տնտեսության, գիտության և կրթության հարցերով դաշնային դեպարտամենտի գործող ղեկավար Գի Պարմելանը:

 

Լրահոս

Դիտել ավելին