Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Երևանի վարչական շրջաններում կծախսվի ևս 81 մլն դրամ

11 Դեկտեմբեր, 2019 18:19
Երևանի վարչական շրջաններում կծախսվի ևս 81 մլն դրամ

2020-ին մայրաքաղաքի ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված 325 մլն դրամը՝ մոտ $680.000-ը ծախսվելու է միայն Հանրապետության հրապարակում և կից տարածքներում կազմակերպվող միջոցառումների համար, ևս 81 մլն դրամ նախատեսվում է 12 վարչական շրջանների ձևավորման համար: Այս մասին  ասել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Այսինքն՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների համար կծախսվի 406 մլն դրամ:

Կուբատյանը նշել է, որ 325 մլն դրամը ծախսվելու է դեկտեմբերի 21-ին ամանորյա լույսեր վառելու, դեկտեմբերի 31-ի միջոցառումների, Հունվարի 6-ի սուրբծննդյան միջոցառումների համար:

Մայրաքաղաքի մյուս վարչական շրջանների համար նախատեսված միջոցներն ընդհանուր հաշվարկով կազմում են ավելի քանի 81 մլն դրամ.

Աջափնյակ վարչական շրջանի համար նախատեսված է 6.6 մլն դրամ,

Ավանի համար՝ 6.3 մլն դրամ, Արաբկիրում կծախսվի12.2 մլն դրամ,

Դավթաշենում՝ 2.1 մլն դրամ, Էրեբունիում՝ 8.9 մլն դրամ,

Կենտրոնում՝ 6.4 մլն դրամ, Մալաթի Սեբաստիայում՝ 9.5 մլն դրամ,

Նոր Նորքում՝ 8.7 մլն դրամ, Նորք Մարաշում՝ 2.3 մլն դրամ,

Նուբարաշենում՝ 2.2 մլն դրամ, Շենգավիթում՝ 11.6 մլն դրամ,

Քանաքեռ-Զեյթունում՝ 4.2 մլն դրամ:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ տոնական օրերին Երևանի 2750 ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա տոնավաճառ, իսկ Նոր տարվա գիշերը համերգ՝ Գորան Բրեգովիչի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Գորան Բրեգովիչի համերգի պայմանագրի արժեքը 65,000 եվրո է: Խոսելով քաղաքապետարանի՝ ամանորյա ծախսերի մասին՝ փոխքաղաքապետը նշել էր, որ վերջին երկու տարիներին դրանք որևէ կերպ չի ավելացրել. 2018-ին ծախսվել է 167 մլն դրամ, 2019՝ 158 մլն, 2020-ին հատկացված է 325 մլն դրամ, սակայն քաղաքապետարանը համայնքային բյուջեից տրամադրում է նախատեսվող54 մլն դրամը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին