Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

11 Դեկտեմբեր, 2019 17:54
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ըստ տարածված լուրերի՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Հայրապետյանը, որը «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահն է և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերը, 2012-2018թթ. իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ:

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված ստացվել են որոշակի տեղեկություններ, և դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այլ մանրամասներ ոստիկանությունից հրաժարվեց հաղորդել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին