Կարևոր իրադարձություններ

Մարվել ու շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին

11 Դեկտեմբեր, 2019 17:34
Մարվել ու շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին

Մարվել և  և շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը: Այդ մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության լրատվական ծատայությունը:

Նամականիշի վրա պատկերված է հայ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը (1919-1997թթ.)։

Նշվում է նաեւ, որ նամականիշի խորապատկերին ներկայացված են հատվածներ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններից: 
 

Լրահոս

Դիտել ավելին