Կարևոր իրադարձություններ

Ուժեղ պայթյուն է որոտացել Եկատերինբուրգում գտնվող ներկի գործարանի տարածքում

11 Դեկտեմբեր, 2019 16:33
Ուժեղ պայթյուն է որոտացել Եկատերինբուրգում գտնվող ներկի գործարանի տարածքում

Ականատեսները տեսանկարահանել են Եկատերինբուրգում Ուրալի ներկերի գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյուններից մեկը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչները պնդել են, որ եղել են մի քանի պայթյուններ, փոխանցում է Լայֆը։

Հայտնի է, որ պայթել են ներկի տարաները: Դեպքի վայրում աշխատում են տասնյակ հրշեջներ: Տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին