Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի մոտ կնոջը ոտքով հարվածող «Կամք»-ի անդամը ներկայացել է ոստիկանության բաժին

11 Դեկտեմբեր, 2019 16:23
Ազգային ժողովի մոտ կնոջը ոտքով հարվածող «Կամք»-ի անդամը ներկայացել է ոստիկանության բաժին

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ Ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ճշտվել է, թե ով է կնոջը ֆիզիկական ցավ պատճառել։ 

Նույն օրը, ժամը 19.30-ին, նրանցից երկուսը ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և դեպքի վերաբերյալ տվել բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր:

Դեպքի հետ կապված Սիրանուշ Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաղրամյան ԱԺ-ի դիմացով անցնում էի ընկերուհուս հետ, Կամքից երեք հոգի ստամբուլյանի դեմ ստորագրահավաք էին անում, ասացին՝ կստորագրեք, չհամաձայնվեցինք, մեկը պատասխանեց՝ ***** ստորագրեք։ Ֆռացի, պատասխանեցի, հայրիկիս հայհոյեցին, հետ հայհոյեցին, Կամքից երեք տղամարդ հարձակվեցին ինձ վրա, մենակ մեկը հասցրեց խփի ազդրիս, ես պաշտպանական պատասխան երեքին էլ մեկական խփել եմ։ Հիմա ոստիկանության բաժանմունքում եմ։ Էս ա իրանց ավանդական արժեքները»։
 

Լրահոս

Դիտել ավելին