Կարևոր իրադարձություններ

Հինգ վրացի զինվորական Է տուժել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից

11 Դեկտեմբեր, 2019 13:27
Հինգ վրացի զինվորական Է տուժել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից

 Աֆղանստանում Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով վրացի հինգ զինվորական Է տուժել: Այդ մասին հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավտոմոբիլում տեղադրված ռումբը դեկտեմբերի 11-ի առավոտյան պայթել Է Փարվանի նահանգում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում: Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել: Ինչպես հայտնել Է երկրում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչը, գրոհն ուղղված Էր ռազմաբազայից ոչ հեռու կառուցվող հիվանդանոցի դեմ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի եւ դաշնակիցների զինուժերը հարձակումը դիմագրավել են առանց կորուստների:
«Հարձակման հետեւանքով աննշան չափով տուժել են վրացի հինգ զինվորականներ: Նրանց հոսպիտալացում չի պահանջվել»,-ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Պաշտպանական ուժերի վարչության վրացական կենտրոնն աշխատում Է արտակարգ ռեժիմով: Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին եւ պաշտպանական ուժերի հրամանատար Վլադիմիր Չաչիբայան հետեւում են իրադարձությունների զարգացմանը:
Պայթյունի հետեւանքով վնասվել ու ավերվել են շենքեր: Զոհվել Է առնվազն մեկ մարդ, տուժածների թիվը հասել Է 62-ի, ինչի մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին