Կարևոր իրադարձություններ

Հանձնաժողովը զեղչեց ոստիկանության բաժիններում դրվելիք տեսախցիկների քանակը

11 Դեկտեմբեր, 2019 12:51
Հանձնաժողովը զեղչեց ոստիկանության բաժիններում դրվելիք տեսախցիկների քանակը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում այսօր քննարկվում էր ոստիկանության բաժինների մուտքերի, ելքերի մոտ, հարցաքննության և օպերատիվ հարցումների սենյակներում տեսախցիկներ տեղադրելու հարցը։ Այն դրական եզրակացություն ստացավ, բայց մեկ փոփոխությամբ։

Հանձնաժողովի պատգամավորներից երկուսը պնդեցին, որ օպերատիվ հարցման սենյակներում չի կարելի նման տեսախցիկներ տեղադրել, հակառակ դեպքում ականատեսների մեծ մասը կհրաժարվի ոստիկանությանը տեղեկություններ հաղորդելուց։ Ոստիկանության ներկայացուցիչները համաձայնեցին այդ կետը հանելուն։

Նախագիծը հանձնաժողովում ընդունվեց այդ տեսքով՝ վերապահում։ Սասուն Միքայելյանը դեմ քվեարկեց, ԲՀԿ պատգամավորները՝ ձեռնպահ։ Մյուսները կողմ արտահայտվեցին նախագծին դրական եզրակացություն տալուն։

 

Լրահոս

Դիտել ավելին