Կարևոր իրադարձություններ

Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

11 Դեկտեմբեր, 2019 12:31
Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», «Samsung» և այլ տեսակի: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը  տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
 

Լրահոս

Դիտել ավելին