Կարևոր իրադարձություններ

Իջևանում 31-ամյա քաղաքացին մտել է համայնքապետարան և երկաթյա ձողով կոտրել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակի դուռը

11 Դեկտեմբեր, 2019 12:01
Իջևանում 31-ամյա քաղաքացին մտել է համայնքապետարան և երկաթյա ձողով կոտրել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակի դուռը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ա. Մանուկյանը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից որոշ ժամանակ անց բաց է թողնվել:

 

Լրահոս

Դիտել ավելին