Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն առաջարկում է վերաբացել բանակային մարզական ակումբները

11 Դեկտեմբեր, 2019 11:48
ՊՆ-ն առաջարկում է վերաբացել բանակային մարզական ակումբները

Պաշտպանության նախարարությունն Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որը թույլ է տալիս վերաբացել բանակի մարզական ակումբները։ Այս մասին նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով։

Նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասաց, որ իրենք նախապատրաստվում են զորակոչին, և եթե Ազգային ժողովը հասցնի այս օրենքն ընդունել, ապա արդեն այս զորակոչին այդ բանակային ակումբները կբացվեն։ Խոսքը, մասնավորապես, օլիմպիական սպորտաձևերի մասին է։

Ինչ վերաբերում է տեղերին, Բալայանն ասաց, որ դրանք սահմանափակ են լինելու, և նախարարությունն այդ հարցերում խորհրդակցելու է մարզական ֆեդերացիաների հետ։ Իսկ հիմա, ըստ փոխնախարարի, գործում է սպորտային վաշտը։

 

Լրահոս

Դիտել ավելին