Կարևոր իրադարձություններ

Խորանաշատ վանքը և կարասը 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

10 Դեկտեմբեր, 2019 22:55
Խորանաշատ վանքը և կարասը 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

Հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա:

Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին,-տեղեկացնում է ԿԳՄՍ պաշտոնական կայքը:

«Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայնն է: Այն ժառանգության պահպանման հասարակական կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիա է, որին աջակցում է պետական մարմինների լայն ցանցը, մասնավոր ընկերություններ և անհատներ` ընդգրկելով ավելի քան 40 երկիր: Հիմնադրվելով 1963 թվականին` այն այսօր ճանաչված է որպես Եվրոպայում ժառանգության ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Կազմակերպության նախագահն է հայտնի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն:

2013 թվականի հունվարին մեկնարկած «7 ամենավտանգված հուշարձան» ծրագիրը քաղաքացիական հասարակության արշավ է` միտված Եվրոպական վտանգված ժառանգության փրկությանը: Թեև այն ուղղակի ֆինանսավորում չի տրամադրում, սակայն բարձրացնում է խնդրի մասին իրազեկվածությունը, հրապարակում առկա վտանգի սեփական գնահատումը, առաջարկում  գործողությունների հնարավոր ծրագրեր` հասարակական և մասնավոր աջակցությունը մոբիլիզացնելու համար: Ծրագիրը իրականացվում է Եվրոպա Նոստրայի և «Եվրոպական ներդրումների բանկ» ինստիտուտի կողմից` Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:

Եվրոպական ժառանգության 14 հուշարձաններ, որոնք նոմինացվել են «7 ամենավտանգված հուշարձան 2020»-ի համար.

Կարաս ՝ գինու ավանդական տարաներ՝ Հայաստան

Խորանաշատ վանք՝ Տավուշի մարզ, Հայաստան

Ալբանիայի Ազգային Թատրոն՝ Տիրանա, Ալբանիա

Եզերի ամրոց՝ Հորնի Յիրետին, Չեխիա

Տապիոլա լողավազան՝ Էսպոո, ֆինլանդիա

Սամեզանո ամրոց՝  Տոսկանիա, Իտալիա

Սիբարիսի հնագիտական պարկ՝ Իտալիա

Իվիք տուն՝ Վասսենաար, Նիդերլանդներ

Y-block Կառավարական թաղամաս՝ Օսլո, Նորվեգիա

Սոմբիերկի էլեկտրակայան՝ Բիտոմ, Լեհաստան

Բելգրադի ամրոցը և շրջակայքը՝ Սերբիա

Պլեչնիկ մարզադաշտ՝ Լյուբլյանա, Սլովենիա

Cuatro Caminos մետրոյի կայանատեղի՝ Մադրիդ, Իսպանիա

Եգիպտական սրահներ՝ Գլազգո, Միացյալ Թագավորություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին