Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». Արսեն Թորոսյանը՝ դպրոցականներին

10 Դեկտեմբեր, 2019 22:26
«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». Արսեն Թորոսյանը՝ դպրոցականներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառմանը, որտեղ պատասխանել է դպրոցահասակ երեխաների` առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին:

Դեռահասների բարձրաձայնած հարցերը ծխախոտի վնասակարության և գովազդների, մատչելի բուժօգնության, դեղորայքի ապօրինի ներմուծման, բժիշկների վարձատրության, պատվաստումների, առողջապահական ապահովագրության, քիմիական նյութեր պարունակող ուտելիքների ու ըմպելիքների և առհասարակ առողջ ապրելակերպի մասին էին:

Նախարարը մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես է առողջապահության համակարգը աշխատում, ներկայացրել է անվճար և համավճարային եղանակով ծառայությունների մատուցման սկզբունքները, անդրադարձել է դեղերի շրջանառությանը և այլն:

Երեխաներին հուզող հարցերից էր պատվաստանյութերի որակն ու արդյունավետությունը: Արսեն Թորոսյանը երաշխավորել է, որ պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Նա նաև պնդել է, որ պատվաստվելը յուրաքանչյուր անհատի որոշումն է, և ոչ ոք չի կարող ստիպել: Պարզապես այս հարցում պետք է առաջնորդվել գրագետ` ապացուցողական բժշկության տեսանկյունից:

Ինչ վերաբերում է քիմիական նյութեր պարունակող սննդի վնասակարությանը, ապա նախարարը նշել է, որ դրա հիմնական աղբյուրն աղի ու շաքարի չարաշահումն է: Նա հավելել է, որ այդ մթերքներն ամբողջին արգելելն անհնար է, սակայն դպրոցների տարածքներում վաճառքն անթույլատրելի դարձնելը լուծման հնարավոր տարբերակ է:

Հնչած հարցերից էր նաև նարգիլեի «քիչ վնասակարության» վարկածը, որին նախարարը վստահաբար պատասխանել է, որ տեսակետն անհիմն է, և նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է: Երեխաները նաև հետաքրքրված էին նախարարի անձնական կյանքով` ինչու՞ է ընտրել այս մասնագիտությունը, ինչպիսի՞ն էին համալսարանական տարիները:

Նախարարը հանդիպման մասնակիցներին հորդորել է առողջ ապրելակերպ վարել, հետևել առողջությանը, չչարաշահել ճարպոտ, քաղցր ու աղի ուտելիքները, մարմնամարզությամբ զբաղվել և հեռու մնալ ծխախոտից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին