Կարևոր իրադարձություններ

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք

10 Դեկտեմբեր, 2019 21:40
Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունեցող մի շարք ծրագրեր: Այդ մասին տեսեկացնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջը:

Մարզի բոլոր համայնքները ամենակարճ ժամկետներում նախադպրոցական հաստատություններով ապահովելը մարզպետի և մարզպետարանի համար առաջնահերթություն է և պետք է արձանագրել, որ այս ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Արամուս համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս համայնքը վերջին 40 տարիներին մանկապարտեզ չի ունեցել, և համայնքի երեխաները հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ:

Այժմ պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք՝ նախատեսված համայնքի, ինչպես նաև հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 երեխաների համար:
Մանկապարտեզում կգործի 5-6 խումբ:

Շահած ծրագրի արժեքը 146.347.002 դրամ է: Աշխատանքները իրականացվում են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին