Կարևոր իրադարձություններ

Թրամփին երկու մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից

10 Դեկտեմբեր, 2019 21:13
Թրամփին երկու մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին 2 մեղադրանք են ներկայացրել վերջինիս  իմպիչմենթի գործով, գրում են ամերիկյան լրատվամիջոցները::

Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեի ներկայացուցիչ Ջերի Նադլերը նշել է, որ ԱՄՆ նախագահին մեղադրանքներ են առաջադրվել Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու  եւ իշխանության չարաշահման համար:

«Երբ Թրամփը օգտագործում է իր պաշտոնեական լիազորությունները՝ անձնական օգուտներ քաղելու համար՝ անտեսելով կամ վնաս հասցնելով ազգային շահին, դա համարվում է անթերի մեղադրանք: Սա հենց այն է, ինչ արել է նախագահ Թրամփը, երբ նա խնդրում եւ ստիպում էր Ուկրաինային միջամտել մեր 2020-ի նախագահական ընտրություններին»,-ասել է Նադլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին