«Մենք բազմիցս նշել եք, որ մեր նպատակը եղել է Նարեկ Մալյանին աղբարկղ նետելը, մենք երբեք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանել, մենք չենք լեգիտիմացնելու այդ վարքագիծը, չենք գործադրելու ֆիզիկական բռնություն»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր այս մասին հայտարարեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն դատարանից, ինչպես են պաշտպանները գնահատում իրենց շանսերը, «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամը պատասխանեց.
«Մեր շանսերի հետ կապված մենք ընդհանրապես մտավախություն չունենք, մեր խիղճը հանգիստ է, մեր արած քայլը արդար է, գուցե օրենքի հետ լինի անհամաձայնություն, դա դատարանը կորոշի, բայց մեր շանսերը միշտ շատ լավն են լինելու, որովհետե մենք ոչ մի հետին միտք չենք ունեցել, եւ հուսով ենք, որ դատական համակարգը նույնպես իրեն բարեխիղճ կպահի»: