Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորի ընկերոջը հարվածած ու սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է (տեսանյութ)

10 Դեկտեմբեր, 2019 19:37
ԱԺ պատգամավորի ընկերոջը հարվածած ու սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի` ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։

 Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։

Տարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս անձը՝ Գյումրիի բնակիչ 23-ամյա երիտասարդը, դեկտեմբերի 10-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին