Կարևոր իրադարձություններ

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում՝ Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

10 Դեկտեմբեր, 2019 19:05
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում՝ Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ: 

Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության եւ բովանդակության Ամանոր եւ կարծես այդ խնդիրը լուծվում է: 

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երեւանում: 

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում՝ Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին