Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Կադիրովին (լուսանկար)

10 Դեկտեմբեր, 2019 18:58
Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Ռամզան Կադիրովին (լուսանկար)

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր օգտահաշվում Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովի հետ լուսանկար է հրապարակել:

Լուսանկարին կից գրառման մեջ Վանեցյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ բարձր է գնահատում նրա մարդկային ընկերությունը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի Ռամզան Ահմատի, թանկագին եղբայր,

Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում Ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել՝ հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերություններում Ձեր ունեցած մեծ ավանդի համար: Թող Աստված պահպանի մեր ազգերը»,- գրառման մեջ նշել է Վանեցյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին