Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով առաջին դատական նիստը

10 Դեկտեմբեր, 2019 18:45
Կայացել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով առաջին դատական նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը։

Նարեկ Մալյանի շահերը պաշտպանում է Տիգրան Աթանեսյանը, իսկ «Ռեստարտի» 6 անդամների շահերը՝ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը: Նիստի ընթացքում ճշտվեց մեղադրյալների ինքնությունը, գործով ներգրավվեցին պաշտպանները:

Դատական այս նիստը այդքանով սահմանափակվեց, քանի որ մեղադրյալ Դավիթ Սիմոնյանը չէր ստացել իր մեղադրական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ Նարեկ Մալյանին ցանկացել են աղբամանը գցել:

 

Լրահոս

Դիտել ավելին