Կարևոր իրադարձություններ

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

10 Դեկտեմբեր, 2019 18:16
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

Վարչական դատարանը դատավոր Ալեքսանդրա Հարութունյանի որոշմամբ վարույթ է ընդունել նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, գրում է Armtimes.com-ը:

Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ վարչական դատարանը գտել է, որ անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ։ Այն նշանակվել է 2020 թվականի մարտի 20-ին: Նշենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին