Կարևոր իրադարձություններ

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու դեպք չի լինելու, որ ներման ենթակա լինի. վարչապետ

10 Դեկտեմբեր, 2019 18:06
Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չխփելու դեպք չի լինելու, որ ներման ենթակա լինի. վարչապետ

2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ դեպք, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորից.

«Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի: 

«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է։ Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,- հավելեց Փաշինյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին