Կարևոր իրադարձություններ

Տարբեր մարզերում ավտոմեքենաներից արված գողությունների հինգ տասնյակ դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

10 Դեկտեմբեր, 2019 17:52
Տարբեր մարզերում ավտոմեքենաներից արված գողությունների հինգ տասնյակ դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով հասակակցի և մեկ այլ՝ 23-ամյա երիտասարդի հետ, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում, իր վարման տակ գտնվող ավտոմեքենաներով, վերջիններիս տեղափոխել է ՀՀ տարբեր մարզեր, որտեղ շենքերի բակում կայանված «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներից կատարել են էլեկտրական մարտկոցների հափշտակություն՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (50 դրվագ), իսկ 23-ամյա երիտասարդին և 1988թ. ծնված մյուս տղամարդուն՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (50 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին