Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Իսակովի պողոտայում

10 Դեկտեմբեր, 2019 17:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Իսակովի պողոտայում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:

Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հետադարձ կատարելու համար, ինչպես նաև՝ լուսացույցային օբյեկտի 200 մետր հատվածում՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին