Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը

10 Դեկտեմբեր, 2019 16:23
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: «Կենտրոն» վարչական շրջանի Հանրապետության փողոցում գործող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտիներից մեկին: Վիրավորը նախ տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դպրոց է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույն դպրոցի սովորղ 16-ամյա Դավիթ Հ.-ն է: Ոստիկանները վերջինին դանակահարելու կասկածանքով՝ ուսուցչուհու գլխավորությամբ, ոստիկանության բաժին են տեղափոխել նույն դպրոցի սովորղ Գ. Մ.-ին: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին