Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին. Արսեն Թորոսյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին

10 Դեկտեմբեր, 2019 16:09
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին. Արսեն Թորոսյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեսբուքյան էջում գրել է. «Հակածխախոտային օրինագիծը, որի կիրառման արդյունքում ապագայում հազարավոր կյանքեր են փրկվելու, Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցումով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կողմ քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի։ Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին։

Հետաքրքիր է ինչպես կնայեին նրանք այն հազարավոր քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են թոքերի, կոկորդի կամ լեզվի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ գլխուղեղի ինսուլտից։ Թե՞ ավելի հեշտ է այդ թվերով մանիպուլացնելը, քան կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելը։

Մեր քաղաքացիների, այդ թվում մեր երեխաների և հղի կանանց առողջությանը միտված նման օրինագծին դեմ քվեարկելու գործընթացը պատկերացնելիս աչքիս առաջ է հայտնվում ամերիկյան ռանչոների հայտնի ձիավորը իր հանրահայտ գլխարկով, որը տարիներ ի վեր հաջողություն էր խոստանում երիտասարդներին, սակայն հիասթափեցնելով նրանց՝ միայն մահ էր բերում»։

Нет описания фото.

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին