Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ 2019»-ի տաղանդի փուլի 5-յակում է

10 Դեկտեմբեր, 2019 15:50
Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհ 2019»-ի տաղանդի փուլի 5-յակում է

«Միսս աշխարհ 2019»-ում Հայաստանը ներկայացնող Լիանա Ոսկերչյանը մասնակցել է տաղանդի փուլին ու հայտնվել հնգյակում: Այս մասին հայտնում է մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Մրցույթում Լիանան հաջողթության է հասել քանոն նվագելով: Նա այս թեմայով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էր հայտնվել 20-ը, եւ պարզ դարձավ լավագույն 5-յակը, որը ելույթ կունենա բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը, եւ այսպես մենք 5-յակում ենք, ՔԱՆՈՆՈՎ!!! Միջազգային բեմում եւս մեկ անգամ հնչեց քանոն եւ Սայաթ Նովա»,- գրել է նա:

Բարեգործական ընթրիքը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 10-ին: «Միսս աշխարհի» տարբեր փուլերի հաղթողները եզրափակիչ անցնելու հնարավորություն են ստանում: Լոնդոնում անցակցվող մրցույթի եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 14-ին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին