Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 81.534 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

10 Դեկտեմբեր, 2019 15:01
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում ստեղծվել կամ ստվերից դուրս է բերվել 81.534 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 հազար 969 աշխատատեղ էր:

«Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6 հազար 565 աշխատատեղ:

Բայց շատ հետաքրքիր է հոկտեմբերի 74 հազար 969-ի եւ նոյեմբերի 81 հազար 534-ի բաշխվածությունը ըստ եկամտային հարկի սանդղակի, այսինքն՝ ըստ աշխատավարձի:

Հոկտեմբերի 74 հազար 969-ի աշխատատեղերի բաշխվածությունը հետեւյալն էր. 30.4 տոկոսը կամ 22 հազար 810 աշխատատեղ գտնվել է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 68.9 տոկոսը կամ 51 հազար 723 աշխատատեղ՝ 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.5 տոկոսը կամ 423 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:

Նոյեմբերի 81 հազար 534 նոր աշխատատեղերի բաշխվածությունը հետեւյալն է. 28.5 տոկոսը կամ 23 հազար 250 աշխատատեղ գտնվում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի հատվածում, 70.8 տոկոսը կամ 57 հազար 736 աշխատատեղ գտնվում է 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձի հատվածում, 0.6 տոկոսը կամ 548 աշխատատեղ՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:

Ինչպես տեսնում եք, նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային եւ դրական տրանսֆորմացիայի մասին: Կասկած չունեմ, որ այս սեգմենտի աշխատատեղերի մի զգալի հատվածը վերաբերվում է IT ոլորտին:

Հ.Գ. Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերը ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3 հազարով անկում էին ապրել: Բայց սա չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը մենք հաշվարկում ենք 2018 թվականի մայիսից, այսինքն՝ հեղափոխության հաղթանակից: Հայաստանում, ինչպես տեսնում եք, ահռելի թվով նոր աշխատատեղեր են ի հայտ եկել եւ այս գործընթացը շարունակվելու է»,-գրել է վարչապետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին