Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց հակառուսական բանաձևին

10 Դեկտեմբեր, 2019 13:13
Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանին կոչ է արվում զորքերը դուրս բերել Ղրիմի թերակղզուց: Ուկրաինայի առաջարկած բանաձևին դեմ է քվեարկել 19 երկիր:

Այս մասին հաղորդում է 5.ua-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցչության խոսնակ Օլեգ Նիկոլաենկոյի ֆեյսբուքյան գրառումը: Բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զինբաբվեն: Փաստաթղթին կողմ է քվեարկել 63 երկրի պատվիրակությունը, 66-ը ձեռնպահ է մնացել:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևը Ռուսաստանին կոչ է անում զերծ մնալ Ղրիմում ենթակառույցվածքների և միջուկային օբյեկտների նկատմամբ իր իրավասությունների ընդլայնման ջանքերից, ինչպես նաև մտահոգություն հայտնում ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների օգտագործման առիթով:


 

Լրահոս

Դիտել ավելին