Կարևոր իրադարձություններ

ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ընդունվեց

10 Դեկտեմբեր, 2019 12:39
ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին նախագիծն ընդունվեց

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն Իմ քայլը խմբակցությունը:

Նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր? 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո` մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է  կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ  հաշվարկված աշխատավարձի չափով:

Նածագիծն ընդունվեց 88 կողմ, 33 դեմ ձայներով: Հարկ է նշել, որ կողմ քվեարկած Իմ քայլը խմբակցության պատգամավորներից 18-ը չէին մասնակցում նիստին ու քվեարկության մասին ԱԺ-ին տեղեկացրել էին նամակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին