Կարևոր իրադարձություններ

Զելենսկիի՝ ուկրաիներենից ռուսերենի անցնելը զվարճացրել է Մակրոնին (տեսանյութ)

10 Դեկտեմբեր, 2019 12:36
Զելենսկիի՝ ուկրաիներենից ռուսերենի անցնելը զվարճացրել է Մակրոնին (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաիներենից անցել է ռուսերենի։ Հապատասխան տեսանյութը հրապարակվել է NewsOne-ին YouTube ալիքում, փոխանցում է Լենտան։

Դա զվարճացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին: Կադրերում երևում է, թե ինչպես է Մակրոնը Զելենսկիի ռուսերենի անցնելուց հետո սկսում ժպտալ և ծիծաղել:

Ավելի վաղ, Մակրոնն արդյունավետ էր համարել «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Փարիզում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել հաղթահարել այն դադարը, որը նկատվում էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում: Ըստ նրա, գագաթնաժողովի բոլոր մասնակիցները բարի կամք դրսևորեցին տարածաշրջանում հակամարտությունը լուծելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին