Կարևոր իրադարձություններ

«Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը. Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան

10 Դեկտեմբեր, 2019 12:20
«Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը. Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան

Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրեց պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։ Պայմանագիրն ամրագրեց այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։

«PAUL-ը մեզ համար կարևոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։ Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային և ռեստորանային ոլորտը այն կարևոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, և PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։

«Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասելէ  ՀՀ-ումՖրանսիայիդեսպան Ժոնաթան Լաքոտը, միանալով այս կարևոր հայտարարությանը։


Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։

PAUL-ը «Գալաքսի» ընկերությունների կողմից հայտարարված երրորդ խոշոր միջազգային նախագիծն է 2019-ի համար։ Առաջինը տարեսկզբին էր, երբ «Գալաքսին» հայտարարեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ահա երկրորդը ամռանն էր՝ Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրինախագծի պաշտոնական մեկնարկը։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունեւության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000 բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10 ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսիի» պորտֆոլիում շարունակում է կարևոր դեր ունենալ սպասարկման ոլորտի առաջատարներ «Սանտաֆե» և «Պահեստ33» սրճարան-ռեստորաննները։

 

Լրահոս

Դիտել ավելին