Կարևոր իրադարձություններ

Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից

10 Դեկտեմբեր, 2019 12:14
Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից

 WhatsApp մեսենջերը 2020 թվականից կդադարի աշխատել ամբողջ աշխարհի միլիոնավոր սարքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է, հայտնել Է Daily Mail-ը:

Խոսքը, մասնավորապես, iOS 8 օպերացիոն համակարգով կամ ավելի հին տարբերակով աշխատող iPhone-ների եւ 2.3.7 կամ ավելի ավագ տարբերակի Android-ով աշխատող սարքերի մասին Է: Այդ օգտատերերը չեն կարողանա WhatsApp-ից օգտվել 2020 թվականի փետրվարի 1-ից:

Ինչպես ընդգծում Է Daily Mail-ը, նշված սարքերի տերերն արդեն չեն կարող նոր օգտահաշիվներ բացել WhatsApp-ում կամ վերահաստատել գոյություն ունեցողները:

Նշվում Է, որ մեսենջերը նաեւ Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող բոլոր սարքերում չի աշխատի 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, նույն այն օրը, երբ Microsoft-ը կդադարեցնի աջակցությունը Windows 10 Mobile OS-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին