Կարևոր իրադարձություններ

Այսօր կրկին Վրաստանի խորհրդարանի մուտքերի արգելափակում է նախատեսվում

10 Դեկտեմբեր, 2019 12:08
Այսօր կրկին Վրաստանի խորհրդարանի մուտքերի արգելափակում է նախատեսվում

Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգում գերագույն դատարանի անժամկետ դատավորների ընտրության հարցն է լինելու. տեղեկացնում է aliq.ge-ն: Ընդդիմությունը հերթական հանդիպումից հետո հայտարարել է, որ նախատեսում է դեկտեմբերի 12-ին արգելափակել խորհրդարանի մուտքերը:

«Մենք որոշում ենք կայացրել արգելափակել խորհրդարանի մուտքերը: Միևնույն ժամանակ մեր պատգամավորներից որոշները կփորձեն ներսից անել ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը որևէ կերպ դադարեցվի»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան: Խորհրդարանի անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի խոսքերով, այս քվեարկության ժամանակ ժողովուրդը պետք է առավելագույնը մոբիլիզացված լինի և հավաքվի խորհրդարանի դիմաց: Հիշեցնենք, ընդդիմությունը երկու անգամ արգելափակեց խորհրդարանի մուտքերը, փորձելով խանգարել նիստերը: Երկու դեպքում էլ իշխանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրեց ցուցարարներին:


 

Լրահոս

Դիտել ավելին