ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սահակ Օհանյանը նշանակվել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ: Համապատասխան հրամանում մասնավորապես ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.
Սահակ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ:
Սահակ Օհանյանը ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահն էր 2016 թ.-ից: