Կարևոր իրադարձություններ

Մեծամորում քաղաքացին ցանկացել է նետվել հինգերորդ հարկի տանիքից

10 Դեկտեմբեր, 2019 10:09
Մեծամորում քաղաքացին ցանկացել է նետվել հինգերորդ հարկի տանիքից

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ցած նետվել շենքի (5 հարկանի) տանիքից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիների և ոստիկանների ուժերով կանխվել է Արա Հ.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն հեռախոսազանգով ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին