«Առավոտ» թերթը գրում է.
«Շվեդիայում և Դանիայում երեք հետխորհրդային երկրներից՝ Ուկրաինայից, Մոլդովայից և Հայաստանից ժամանած փորձագիտական խմբերը մոտ երեք շաբաթ ուսումնասիրում էին ինչպես այդ երկրների, այնպես էլ միմյանց փորձը՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման ոլորտում:
Լրատվամիջոցների, մամուլի, ընդհանրապես՝ խոսքի ազատության հարցերում Սկանդինավյան երկրները մշտապես օրինակելի և առաջատար են եղել: Ու, բնական է, որ այս երկրներում մամուլի ինքնակարգավորումը նույնպես լուրջ ավանդույթներ ունի:
Թեև, պետք է նկատել, որ այս երկու երկրներում էլ ինքնակարգավորումը «մաքուր» չէ, քանի որ պետությունը, թեև փոքր, բայց ինչ-որ դերակատարում ունի այդ համակարգի մեջ: Սակայն երկու երկրներում էլ պնդում են, որ իրենց մոտ կատարյալ ինքնակարգավորում է, քանի որ ոչ մի կոպեկ ֆինանսավորում այդ երկրների ինքնակարգավորման մարմինները պետությունից չեն ստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: