Կարևոր իրադարձություններ

«Հայ արարման հավաքի» նախաձեռնողները պատրաստվում են շարժումը կուսակցություն դարձնել. «Հրապարակ»

10 Դեկտեմբեր, 2019 08:23
«Հայ արարման հավաքի» նախաձեռնողները պատրաստվում են շարժումը կուսակցություն դարձնել. «Հրապարակ»

«Առաջիկայում «Հայ արարման հավաք» շարժման նախաձեռնողները պատրաստվում են շարժումը կուսակցություն դարձնել։ Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է։

 2020-ի սկզբին կուսակցությունը կձևավորվի, քննարկվում է կուսակցության ղեկավար չունենալու գաղափարը․ կստեղծվի գերագույն մարմին, որը, հավանաբար, կգլխավորի Արթուր Առաքելյանը։ Բայց նոր ուժը կղեկավարվի կոլեգիալ որոշումներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին