Կարևոր իրադարձություններ

Փարիզում մեկնարկել են «նորմանդական ձևաչափով» բանակցությունները

09 Դեկտեմբեր, 2019 21:03
Փարիզում մեկնարկել են «նորմանդական ձևաչափով» բանակցությունները

Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումը: Korrespondent պարբերականի փոխանցմամբ՝ բանակցությունները մեկ ժամով հետաձգվել են:

Հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ըստ օրակարգի՝ բանակցությունները կտևեն 2ժ 45 րոպե, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Նախքան գագաթնաժողովը մի շարք երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ բանակցություններին հաջորդող մամուլի ասուլիսից հետո դեմ առ դեմ հանդիպում կունենան Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները:

Վերջին 3 տարիների ընթացքում սա «նորմանդական ձևաչափով» առաջին հանդիպումն է:

Նորմանդական ձևաչափի միջոցով կողմերը փորձում են բանակցային ճանապարհով լուծում տալ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին