Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են արգելված իրեր և առարկաներ քրեակատարողական հիմնարկներում

09 Դեկտեմբեր, 2019 19:45
Հայտնաբերվել են արգելված իրեր և առարկաներ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումները։

Այդ նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները քրեակատարողական հիմնարկի տարածքում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 4 բջջային հեռախոս, 1 սմարթ ժամացույց, 18 լիցքավորման սարք, բջջային հեռախոսի մարտկոցներ, 1 wi-fi սարք, 8 կտրող-ծակող գործիք, USB լարեր, խաղաքարտեր, դաջվածքի ինքնաշեն 1 սարք, 12 ականջակալ, պարանով ամրացված 3 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և այլ արգելված իրեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Դիտել ավելին