Կարևոր իրադարձություններ

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին մոտ 700 քմ խոտածածկույթ է այրվել

09 Դեկտեմբեր, 2019 18:35
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին մոտ 700 քմ խոտածածկույթ է այրվել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում: 

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 13:55-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին