Կարևոր իրադարձություններ

ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ

09 Դեկտեմբեր, 2019 18:33
ՀՀ պատվիրակության ղեկավարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հրավերով հանդիպում է կայացել ՀՀ-ի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ. հաղորդում է  aliq.ge-ն: Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Վրաստանի քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև հակամարտության լուծման շուրջ տիրող իրավիճակը: Ներկաներն իրենց հերթին խոսել են Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ընթացող զարգացումների մասին: Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:


 

Լրահոս

Դիտել ավելին