Կարևոր իրադարձություններ

«Պլաստիկից՝ պլաստիկ». Գորիսում երիտասարդները տեսակավորում են աղբը, վերամշակում պլաստիկ թափոնները (տեսանյութ)

09 Դեկտեմբեր, 2019 16:52
«Պլաստիկից՝ պլաստիկ». Գորիսում երիտասարդները տեսակավորում են աղբը, վերամշակում պլաստիկ թափոնները (տեսանյութ)

«Մաքուր Գորիս» հասարակական կազմակերպություն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Երիտասարդների քայլը հանուն մաքուր Գորիսի» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել Գորիսում բնապահպանական Մաքուր Գորիս ՀԿ-ն և կազմակերպության «Պլաստիկից՝ պլաստիկ» սոցիալական ձեռնարկության արտադրամասը:

Ծրագրի համակարգող շնորհիվ հզորացել են Մաքուր Գորիս ՀԿ-ի և «Պլաստիկից՝ պլաստիկ» արտադրամասի հանրության հետ կապերը, ինչի շնորհիվ նաեւ ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների ու միջոցառումների միջոցով բարձրացել է շրջակա միջավայրի և պլաստիկ թափոնների մասին Գորիս համայնքի բնակիչների իրազեկվածությունը։ 

Ծրագրի համակարգող Էլմիրա Բալասանյանը նշում է, որ ծրանգրում ընդգրկվել են դասընթացներ  երիտասարդների համար, Վարարակն գետի ջրի մոնիթորինգի խնդիրները. այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

«Ծրագրի ընթացքում մենք ձեռք ենք բերել 10 աղբաման, ցուցանակներ, որոնք պետք տեղադրել ենք գետի ափի հարակից տարածքում:Ցուցանակները կոչեր են պարունակում՝ մաքուր պահել գետը, աղբը գետը չթափել»,- ասում է նա:

Ծրագրի ամենակարեւոր շահառուները եղել են երիտասարդները։ Գորիս համայնքի տարբեր դպրոցների ավագ դասարանների աշակերտներից ընտրվել է բնապահպանների խումբ, որոնք նախ մասնակցել են դասընթացների, վերապատրաստվել, այնուհետեւ միասին քննարկել և որոշել են, թե հատկապես ինչպես կարող են նվազեցնել բնությանը հասցվող վնասը։ Երիտասարդներն իրենց վարքագծով օրինակ կծառայեն ոչ միայն իրենցից փոքրերին, այլ նաև մեծահասկաներին՝տեսակավորված աղբի  գործընթացը դարձնելով մշակույթ։

Ծրագրին մասնակցած երիտասարդները պնդում են՝ մարդիկ սկսել են հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ աղբահանություն կատարեն, ինչպես նաև կենցաղային աղբից առանձնացնեն պլաստիկը, քանի որ այդ պլաստիկից կարող են ստանալ այլ իրեր:

Ծրագրի շնորհիվ ստեղծվել են իրազեկման վիզուալ նյութեր, որոնց շնորհիվ կազմակերպությունը հասարակության իրազեկումը կշարունակի իրականացնել նաեւ ծրագրի ավարտից հետո։ Վարակն գետի երկայնքով տեղադրել են նաեւ իրազեկող ցուցանակներ, որոնք հիշեցնում են բնակիչներին, որ պլաստիկ թափոնների քայքայման համար անհրաժեշտ է շուրջ 1000 տարի, իսկ գետը նետած իրենց պլաստիկ շիշը կարող է հայտնվել հենց այն ծովամթերքում, որն ուտում ենք։

Ծրագրի պատասխանատուները գործում ներգրավել են նաեւ համայքների ղեկավարներին։ Քննարկվել են Վարարակն գետի էկոլոգիական վիճակն ու դրա լուծման խնդիրները: Հետագա համագործակցությունն ամարպնվելու նպատակով նաեւ փոխգործակցության հուշագիր է ստորագրվել համայնքի ղեկավարի հետ: 

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում այսօր «Պլաստիկից՝ պլաստիկ» արտադրամասն ավելի ճանաչելի է դարձել: Մեքենան ոչ միայն պլաստիկ աղբը  տեղափոխում է արտադրամաս, այլ նաև հիշեցնում է բնակիչներին, որ պլաստիկ թափոնները պետք է նետել առանձին աղբարկղերի մեջ և վերամշակել: Գորիսն այսուհետ իրազեկված է համայնքի էկոլոգիական խնդիրների, թափոնների կառավարման վերաբերյալ։

Clean Goris NGO, in partnership with Freedom of Information Center of Armenia has implemented the project “Clean Goris”. The project is implemented within the framework of the EU-funded project “Informed Armenia”.

The goal of the project is to develop Clean Goris Environmental NGO and the its "Plastic to plastic" social enterprise.

Thanks to the project public relations between Clean Goris NGO and its "Plastic to plastic" social enterprise have strengthened. The awareness of Goris community on environmental and plastic waste has been increased through training and events organized within the project.

Project activities included trainings for the young, water monitoring issues for the Vararakn River, and awareness raising activities among the population.

The most important beneficiaries of the project were young people. A group of environmentalists from different schools of Goris community high school was selected, who first attended the courses, trainings, then discussed and decided on how they could specifically reduce the damage to nature. Young people will set an example not only for younger ones, but also for adults, making the process of waste sorting a culture.

"During the project we have obtained 10 bins, signs that we have to place near the river bank. The signs contain calls to keep the river clean, not to dump garbage into the river", says Elmira Balasanyan, project coordinator.

Young people from Goris community have been hiking along the River Vararakn, informing residents about the dangers of pollution and the opportunities to prevent it.

Within the project visual awareness materials have been created that will help the organization continue to raise public awareness after the end of the project. Along the river Vararakn awareness raising signs have been placed reminding people that it takes about 1,000 years for plastic waste to disintegrate, and that their plastic bottle thrown into the river may appear in the seafood they eat.

The mplementers also involved community leaders in their project. The ecological status of Vararakn River and its problems were discussed. A memorandum of Understanding was signed with the head of the community to strengthen the cooperation.

As a result of the successful implementation of the project, today the “Plastic to plastic” workshop has become more recognizable. The car not only transports plastic waste to the workshop, but also reminds residents that plastic waste should be dumped in separate bins and recycled. Goris is now aware of the waste management and the community's environmental problems.

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին