Կարևոր իրադարձություններ

Զանգվածային գործադուլը կաթվածահար է արել Ֆրանսիան

09 Դեկտեմբեր, 2019 16:53
Զանգվածային գործադուլը կաթվածահար է արել Ֆրանսիան

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլը, որը շարունակվում է նախորդ շաբաթվա կեսից, կշարունակվի ամենաուշը մինչև դեկտեմբերի 12-ը: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Գործադուլին մասնակցում են նաև տրանսպորտային միջոցների աշխատակցիները:

Eurostar-ի կանխատեսմամբ` առաջիկա 4 օրվա ընթացքում` դեկտեմբերի 9-12-ը, երթևեկության խափանումներն ավելի շոշափելի կլինեն, ինչին կառնչվի շուրջ 30 հազար ուղևոր: Գործադուլն ազդել է նաև օդային տրանսպորտի վրա:

Տրանսպորտային ծառայության տվյալներով` տեղի ժամանակով առավոտյան ժամը 08.00-ին խցանումների ընդհանուր երկարությունը Փարիզում և հարակից բնակավայրերում կազմել է 600 կիլոմետր:

Արմիությունները նոր` լայնամասշտաբ գործադուլի կոչ են անում դեկտեմբերի 10-ին: Դրա հաջորդ օրը`  դեկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը մանրամասներ է ներկայացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին