Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Կանխվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխանցումները

09 Դեկտեմբեր, 2019 15:24
Կանխվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի փոխանցումները

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։ Վերջինիս բանվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ արտաքին պահակակետի և ճաշարանի միջև ընկած հատվածում տեղի է ունեցել ներնետում։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված ծխախոտի տուփ, որում առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,7 և 1,5 գրամ, դեղնականաչավուն զանգվածներով լի փաթեթներ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին