Կարևոր իրադարձություններ

Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում հարցաքննվում է

09 Դեկտեմբեր, 2019 14:46
Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում հարցաքննվում է

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում է: Վերջինս հրավիրվել է հարցաքննության: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՔԾ-ից, Բեգլարյանը լրագրողների հարցերին չի պատասխանել: Վերջինիս փաստաբանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին