Կարևոր իրադարձություններ

Ջերմուկ-Երևան ավտոճանապարհին բեռնատարը սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի փակ

09 Դեկտեմբեր, 2019 14:25
Ջերմուկ-Երևան ավտոճանապարհին բեռնատարը սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի փակ

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:20-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Scania» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Մ.) սահել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի փակ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին