Կարևոր իրադարձություններ

Հոնկոնգում կրկին զանգվածային ցույց է կազմակերպվել

09 Դեկտեմբեր, 2019 13:49
Հոնկոնգում կրկին զանգվածային ցույց է կազմակերպվել

Հոնկոնգում հակակառավարական հերթական ցույցն է տեղի ունեցել: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 200 հազար մարդ, սակայն կազմակերպիչները հաղորդում են 800 հազար ցուցարարի մասին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել երկուշաբթի օրը գործադուլ անել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները կրակ են վառել դատարանների շենքերի առջև, շշառումբեր են պայթեցրել և ներկել կառավարական շենքերը: Սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցը, ընդհանուր առմամբ, խաղաղ բնույթ է կրել:

Հիշեցնենք՝ Հոնկոնգում հակակառավարական ցույցեր են ընթանում արդեն 6 ամիս: Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ կատարել, ազատել ձերբակալված ցուցարարներին, հետաքննել ոստիկանության կողմից բռնության կիրառման դեպքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին